Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կլինի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆիի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում:
El Chiringuito-ի ինսայդեր Էդու Ագիրեյի հաղորդմամբ՝ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 99 տոկոսով որոշում է կայացրել:
Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիացին մկանային ծանրաբեռնվածություն է զգում:
«Ատլետիկո» - «Ռեալ» խաղը կկայանա մարտի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 2-1:
Fanat, Realmadrid.am