Անտոնիո Ռյուդիգերի մարզիչը բարձր է գնահատել ֆուտբոլիստի որակները։
«Առաջին խոսքերից մեկը, որ նա ինձ ասել է, եղել է այն, որ «Ռեալը» կատակ չէ, ես ցանկանում եմ դառնալ այս թիմի լեգենդը։
Անտոնիոն ամեն ինչ ունի, նա շատ-շատ ուժեղ է։ Նրա ոսկորները ասես քարից լինեն, և երբ հարձակվողները ընդհարվում են նրա հետ... Նրանք ընդհարվում են քարի հետ։ Թոնին ուժեղ է, մեծ, բայց ընդամենը 83 կիլոգրամ է կշռում։
Ռյուդիգերը շատ ճարպիկ է, արագ, ինչը հեշտ չէ իր հասակի և մկանային կառուցվածքի պարագայում։ Այդ ամենին նա հասել է իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ». նշել է գերմանացու անձնական մարզիչ Նոա Սանին։
Los Merengues, Realmadrid.am