Հոդվածներ

7 տարի է անցել 4–րդ Եվրոպայի սուպերգավաթից
08.08.2024
558 0

7 տարի է անցել «Ռեալի» կողմից 4–րդ Եվրոպայի սուպերգավաթը նվաճելու օրվանից։ 2017 թվականի օգոստոսի 8–ին «Արքայական ակումբը» Սկոպյեի (Մակեդոնիա) «Ֆիլիպ II» ստադիոնում 2–1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Գոլի հեղինակ դարձան Կազեմիրոն և Իսկոն։ Վերջինս ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Զիդանի սաները հաշվի մեջ առաջ անցան բրազիլացի կիսապաշտպանի գոլի շնորհիվ, որը ձախ ոտքով եզրափակեց Կարվախալի օդային փոխանցումը։ Երկրորդ կեսի սկզբում Իսկոն մեծացրեց առավելությունը, իսկ Լուկակուն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2–1։ Այս հաղթանակը «Ռեալին» թույլ տվեց երկրորդ տարին անընդմեջ հաղթել Եվրոպայի սուպերգավաթը։

«Ռեալ Մադրիդ»․ Կեյլոր Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո (Ասենսիո, 74՛), Կրոս, Բեյլ (Լուկաս Վասկես, 74),  Բենզեմա (Կրիշտիանու Ռոնալդու, 83՛)

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դե Խեա, Դարմիան, Սմոլինգ, Լինդելյոֆ, Մխիթարյան, Լինգարդ (Ռեշֆորդ, 46՛), Պոգբա, Մատրիչ, Անդեր Հերերա (Ֆելաինի, 56՛), Վալենսիա, Լուկակու։

1–0 (24') - Կազեմիրո

2-0 (52') – Իսկո

2–1 (62') – Լուկակու

Մրցավար՝ Ջանլուկա Ռոկի (Իտալիա)