«Ռեալը» ցանկանում է խուսափել Էնդրիկի նկատմամբ մեծ ճնշում գործադրելուց։
The Athletic-ի փոխանցմամբ, մարզումների ընթացքում բրազիլացին կարողացել է տպավորել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, իսկ տնօրենների խորհրդի անդամներից մեկը նրան անվանել է «Ֆենոմեն»։
Չնայած այն ամենին, որ ակումբում կարծում են, որ Էնդրիկը կարող է խաղալ հիմնական կազմում, այնուամենայնիվ չեն ցանկանում ռիսկի դիմել ու 18-ամյա ֆուտբոլիստի ադապտացիան կլինի քայլ առ քայլ։ Սպասվում է, որ մրցաշրջանի մեկնարկում Էնդրիկը հիմնական կազմի ֆուտբոլիստ չի լինի, սակայն որոշ ժամանակ անց կստանա իր հնարավորությունը։
Նշվում է նաև, որ թիմում չեն ցանկանում մեծ ճնշում գործադրել բրազիլացու նկատմամբ, որպեսզի նվազեցնեն վնասվածք ստանալու հավանականությունը և թույլ չտան այն, ինչ տեղի ունեցավ «Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեի հետ։
Los Merengues, Realmadrid.am