Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրևիգեսը պաշտոնապես դարձավ «Ռայո Վալյեկանոյի» խաղացող:
Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը կոլումբիացին անցկացրել էր բրազիլական «Սան Պաուլուի» կազմում, որի հետ պայմանագիրը խզել էր օգոստոսի սկզբին:
Խամեսը «Ռեալի» գույները պաշտպանել է 2014-2020 թվականներին՝ 125 խաղում խփելով 37 գոլ ու կատարելով 42 ասիստ:
Fanat, Realmadrid.am