Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Մալյորկա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
19.08.2024
971 0

Լա լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1–1 խաղաց «Մալյորկայի» հետ։

1. «Ռեալ Մադրիդը» չի պարտվում Պրիմերայի 33 անընդմեջ խաղում (24 հաղթանակ և 9 ոչ–ոքի): Սա «սերուցքայինների» պատմության լավագույն անպարտելի շարքն է։

2․ Ռոդրիգոն «Ռեալի» 700–րդ գոլը խփեց Անչելոտիի գլխավորությամբ։ Բրազիլացին Լա լիգայի 143 խաղում մասնակցել է 50 գոլի (27 գոլ և 23 ասիստ): Բացի այդ, հարձակվողը մադրիդիցների առաջին գոլն է խփում Պրիմերայի երկրորդ անընդմեջ մրցաշրջանում։

3․ «Ռեալ Մադրիդը» 20–րդ անգամ Լա լիգայի մրցաշրջանը մեկնարկում է ոչ–ոքիով։ Միայն 5 դեպքում է թիմը հետագայում դարձել չեմպիոն (վերջին անգամ՝ 18 տարի առաջ):

4. «Ռեալ Մադրիդը» Անչելոտիի գլխավորությամբ առաջին անգամ է միավորներ կորցնում Լա լիգայի առաջին տուրում։ Բացի այդ, «սերուցքայինները» 21–րդ դարում 6–րդ անգամ են Պրիմերան մեկնարկում ոչ–ոքի արդյունքով։

5․ Ոչ մի ակումբ, որը Լա լիգան մեկնարկել է «Մալյորկայի» դեմ արտագնա խաղով, չի հաղթել չեմպիոնական տիտղոսը՝ ներառյալ «Ռեալ Մադրիդը» (3 անգամ):


Ամենակարդացված