• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սիմեոնե․ «Ճանաչելով Անչելոտիին՝ կարող եմ ասել, որ նա կվարվի այդպես»

Հոդվածներ

Սիմեոնե․ «Ճանաչելով Անչելոտիին՝ կարող եմ ասել, որ նա կվարվի այդպես»
29.09.2024
1978 0

Իսպանիայի առաջնության 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին» (29.09.2024, 23:00):

«Ատլետիկոյի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Մեր սխեման այդ խաղու՞մ, դժվար է փոխել այն, ինչ մենք արել ենք մի քանի օր առաջ՝ «Սելտայի» դեմ խաղում։ Մենք դեռ խաղային բալանսի փնտրտուքի մեջ ենք։

«Այս ամառ «սերուցքայինները» կորցրին կարևոր ֆուտբոլիստի՝ ի դեմս Կրոսի։ Հիմա մադրիդցիները նրա ոճի ֆուտբոլիստ են փնտրում, որպեսզի առավելագույնս օգտագործեն հարձակման առավելությունները»։

«Մբապեի բացակայությու՞նը, Անչելոտիին ճանաչելով, կարելի է ենթադրել, որ Բելինգեմը կխաղա «9» համարի դիրքում կամ ձախից։ Չեմ զարմանա նաև, եթե Մոդրիչը կամ Գյուլերը լինեն մեկնարկային կազմում։

«Հանգստի քիչ հնարավորությու՞նը, ես ուշադրություն չեմ դարձնում դրան։ Ակնհայտ է, որ պետք է ընդունել եղածը։ Մեզ չի հետաքրքրում, թե քանի օրը մեկ ենք խաղում, կան ֆիզիոթերապևտներ և մարզիչներ, որոնք հիանալի են կատարում իրենց աշխատանքը, դա պետք է հարգել։ Բայց ֆիզպատրաստությունից բացի, կարևոր է նաև մոտիվացիան»։


Ամենակարդացված