Հոդվածներ

Անչելոտի. «Նաչոն միշտ կմնա «Ռեալի» սրտում»
25.07.2024
1331 0

Ինչպես արդեն հայտնի է, օրերս «Ռեալը» հրաժեշտ տվեց Նաչո Ֆերնանդեսին։ Արարողությանը ներկա էին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և մի քանի ակումբակիցներ։

«Մարզչի համար մեծ հաջողություն է իր թիմում ունենալ այնպիսի ֆուըտբոլիստի, ինչպիսին Նաչոն է։  Նա լուրջ է, իսկական պրոֆեսիոնալ, ով պատրաստ է պաշտպանել ակումբի գերբը։ Նա մեծացել է «Ռեալի» ակադեմիայում և յուրահատուկ կապ ունի այս թիմի հետ։

Նաչոն միշտ օգնել է թիմին։ Նրա համար հրաժեշտի արարողությունը շատ էմոցիոնալ ստացվեց, քանի որ իր ողջ կարիերան է անցկացրել այստեղ։ Իհարկե, հրաժեշտը միշտ էլ բարդ է, բայց նա կատարել է այդ ընտրությունը, և մենք պարտավոր ենք հարգել դա։ Նաչոն միշտ կմնա «Ռեալի» սրտում».  Real Madrid TV-ի հետ զրույցի ընթացքում նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված