Երեկ «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումներին և սկսել նախապատրաստվել Իսպանիայի Գավաթի խաղարկության՝ «Ալկոյանոյի» հետ հանդիպմանը:
«Սերուցքայինների» խաղացողները նախավարժանք են կատարել, տեխնիկայի բարելավմանն ուղղված վարժություններ, մարզել են դարպասին հարվածները: Մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ալկոյանո» հանդիպումը կայանալու է հունվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին: