«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում, որտեղ Բիլբաոյի «Ատլետիկը» 3:2 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ:
Արգենտինացին կարմիր քարտի արժանացավ բասկյան թիմի ֆուտբոլիստ Ասյեր Վիլյարաբլեին հարվածելու համար: Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, դիտելով VAR-ի կրկնապատկերը, որոշեց հեռացնել Մեսսիին: Սա «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկրի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» կազմում անցկացրած 753 խաղում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, 33-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել 2-4 հանդիպում: Որակազրկումը գործելու է Իսպանիայի գավաթի և Լա լիգայի հանդիպումներում:
Fanat, Realmadrid.am