Հոդվածներ

«Ռեալը» կարող է հետ վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին
12.07.2024
1651 0

Մարիո Խիլան կարող է վերադառնալ «Ռեալ»։ 

As-ի փոխանցմամբ, Լենի Յորոյի տրանսֆերը ձախողելու պարագայում, «Սերուցքայինները» կփորձեն ձեռք բերել «Լացիոյի» պաշտպանի տրանսֆերային իրավունքները։ 23-ամյա ֆուտբոլիստը այլընտրանքների ցուցակում առաջինն է։ 

Խիլան միացել է «Ռեալի» ակադեմիային 2019 թվականին, իսկ 2022-ին նրա տրանսֆերային իրավունքները վաճառվել է «Լացիոյին» 6 մլն եվրոյի դիմաց։ Եթե նրա տրանսֆերային իրավունքները վերավաճառվեն, ապա «Սերուցքայինները» նաև կստանան այդ գումարի 50%-ը։ Սա նշանակում է, որ «Ռեալը» կարող է հետ վերադարձնել Խիլային կես գումարով, սակայն «Լացիոյի» հետ համաձայնության հասնելը այդքան էլ հեշտ չի լինելու։ 

Բացի այդ, նրա ծառայություններով հետաքրքրված են նաև այլ եվրոպական ակումբներ, որոնց թվում են «Յուվենթուսը», «Ինտերը» և «Բայեր Լևերկուզենը»։ 

Նախորդ մրցաշրջանում Խիլան Ա Սերիայում մասնակցել է 21 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված