Անդրեա Պիրլոն պատմել է, որ 2006 թվականին մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
«Մենք նոր էինք դարձել Մունդիալի հաղթող, և ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասում ապագայում։ Ես մոտ էի «Ռեալ» տեղափոխությանը, սակայն իմացա, որ «Միլանը» հնարավորություն ունի մասնակցելու ՉԼ-ի որակավորման փուլին ու հանդես գալու Ա Սերիայում։
Ինձ նոր պայմանագիր առաջարկեցին ու ամեն բան արեցին, որ ես մնամ «Միլանում»։ Այդպիսով ես շարունակեցի իմ կարիերան Իտալիայում». նշել է Պիրլոն։
Los Merengues, Realmadrid.am