«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտադիր է կարիերան շարունակել «Էվերթոնում», տեղեկացնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացին ցանկանում է կրկին աշխատել Կարլո Անչելոտիի հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Իսկոն դժգոհել էր Զինեդին Զիդանից՝ նշելով, որ ֆրանսիացի մասնագետը գրեթե խաղաժամանակ չի տրամադրում իրեն:
Mirror-ը հայտնում է, որ «Էվերթոնը» պատրաստ է հունվարին վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին՝ մրցաշրջանի ավարտին պարտադիր գնման պայմանով:
Այս ամառ «Ռեալից» անգլիական ակումբ էր տեղափոխվել նաև Խամես Ռոդրիգեսը: Կոլումբիացին տպավորիչ մեկնարկ է գրանցել իր նոր թիմում:
Fanat, Realmadrid.am