«Ատլետիկ Բիլբաոյից» կրած պարտությունը ապացույցն է այն բանի, որ «Ռեալի» հարձակման գծի ֆուտբոլիստները չեն գտնվում իրենց լավագույն մարզավիճակում։ Նրանց թվում է նաև Վինիսիուսը։
Էդեն Ազարի վերադարձը սահմանափակեց Վինիսիուսի խաղաժամանակը, և ստացվում է, որ «Ռեալի» հարձակման ձախ եզրում խաղում են վատ մարզավիճակում գտնվող երկու ֆուտբոլիստներ։
Բրազիլացին այս մրցաշրջանում շատ հեռու է այն խաղից, ինչը ցուցադրում էր «Ռեալ» տեղափոխության առաջին տարում։
Վերջին խաղերում Զինեդին Զիդանը փորձում է հնարավորինս քիչ ռոտացիայի դիմել, իսկ այդ պայմաններում Վինիսիուսը դուրս է մնում մեկնարկային կազմից։
«Ատլետիկի» դեմ խաղում մենք տեսանք, որ նրա խաղը անկում է գրանցել։ Չեին ստացվում անցումները, իսկ պաշտպանությանը նա գրեթե չէր մասնակցում։
Նա կորցրել է մարզչի կողմից վստահությունը և այն վերականգնելու համար կարծես ոչինչ չի ձեռնարկում։
Los Merengues, Realmadrid.am