Հոդվածներ

Հայտնի է Էնդրիկի շնորհանդեսի օրը
20.07.2024
1406 0

Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում տեղեկություն է տարածել, որ Էնդրիկի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ տեղի ժամանակով 12։00-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ 

Նախքան շնորհանդեսի մեկնարկը ակումբի նախագահ Ֆլորնետինո Պերեսը գրասենյակում կընդունի Էնդրիկին, որպեսզի կողմերը ստորագրեն վերջնական պայմանագիրը, որը բրազիլացուն կկապի «Արքայական» ակումբին առաջիկա 6 տարիներին։ 

Շնորհանդեսից հետո տեղի կունենա Էնդրիկի մամլո ասուլիսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված