2024-ի ամռանը Խոսելուն հեռացավ «Արքայական» ակումբից և այժմ հանդես է գալիս Քաթարը ներկայացնող «Ալ-Գարաֆու» ակումբի կազմում։
«Ռեալին» հրաժեշտ տալը իմ կյանքի ամենաբարդ պահերից մեկն էր։ Որոշում կայացնելիս չէի կարող լսել սրտիս, քանի որ այդ պարագայում ողջ կյանքս կանցկացնեի «Ռեալում»։ Մարմինս փշաքաղվում է միայն դրա մասին մտածելիս։
Երբ ես որոշեցի հեռանալ, չէի կարողանում խոսել կնոջս հետ։ Լուկաս Վասկեսը ինձ զանգահարեց, բայց ես նրա հետ չկարողացա խոսել, ինչպես և Մոդրիչի պարագայում։ Այդ ամենի մասին Անչելոտիին ասելը շատ բարդ էր։ Նա բարկացած էր, քանի որ ցանկանում էր, որ ես մնայի։
Ես կմնայի, որ խաղադաշտ դուրս գայի ընդամենը 5 րոպե։ Քաթարում անցկացրած առաջին երկու ամիսների ընթացքում ես դեռ մտովի «Ռեալում» էի։ Հիշում եմ, որ մրցաշրջանի առաջին խաղում «Ռեալը» ոչ ոքի խաղաց ու թվիթերում մարդիկ նշում էին իմ անունը։ Մարդիկ ինձ հիշում են։ «Բավարիայի» դեմ խաղն աննկարագրելի էր։ Ամբողջ մարմինս փշաքաղվում էր:
Կարող եմ հանգիստ մեռնել, քանի որ խաղացել ու հաղթել եմ տիտղոսներ «Ռեալում»՝ իմ կյանքի ակումբում». նշել է Խոսելուն։
Los Merengues, Realmadrid.am