Մադրիդի «Ռեալն» այլ պաշտպան չի գնի Լենի Յորոյի փոխարեն:
Relevo-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբում» չեն տեսնում նրան փոխարինելու տարբերակներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիլի» պաշտպանը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ բուժզննում անցնելու և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու համար։
Ֆրանսիացին ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», սակայն «սերուցքայինները» հրաժարվել են 62 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։
Fanat, Realmadrid.am