«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն հայտարարում է, որ Պարլայի թիվ 5 քննչական դատարանը դատապարտող դատավճիռ է կայացրել մի անձի նկատմամբ, ով հանդես գալով տարբեր կեղծանուններով Marca թերթի թվային խմբագրության ֆորումում ուղղել է լուրջ ռասիստական հարձակումներ և վիրավորանքներ մեր ակումբի ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորի և Անտոնիո Ռյուդիգերի դեմ։
Մեղադրյալը, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել Վինիսիուս Ժունիորի և Անտոնիո Ռյուդիգերի դեմ բարոյական անձեռնմխելիության դեմ ուղղված երկու հանցագործությունների համար, որոնք երկուսն էլ արվել են ռասիստական դրդապատճառներով, իսկ Անտոնիո Ռյուդիգերի դեպքում՝ արհամարհելով նաև նրա կրոնական համոզմունքները:
Դատարանը ամբաստանյալին դատապարտել է ութ ամսվա ազատազրկման և 20 ամիս զրկել ֆորումի քննարկումներին մասնակցելու հնարավորությունից։ Ազատազրկման պատժի չկիրառումը սահմանվել է մեղադրյալի կողմից հավասարության և խտրականության բացառման ծրագրին մասնակցելու պայմանով։
Սա «Ռեալի» խաղացողների հանդեպ ստացված ռասիստական վիրավորանքների երկրորդ քրեական դատավճիռն է։
Մադրիդի «Ռեալը», որը Վինիսիուս Ժունիորի հետ միասին մասնավոր քրեական հետապնդում է հարուցել համապատասխան ընթացակարգով, կշարունակի աշխատել մեր ակումբի արժեքները պաշտպանելու և ֆուտբոլի և սպորտի աշխարհում ցանկացած ռասիստական պահվածքի վերացման ուղղությամբ։
Մադրիդի «Ռեալը» բարձր է գնահատում երկրպագուների ցուցաբերած քաղաքացիական պատասխանատվությունը, որոնք հայտնաբերելով Marca թերթի ֆորումում հնչեցրած վիրավորանքները, դրանք հասցրեց իշխանություններին և մեր ակումբի ուշադրությանը: