Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Շախտյորի» դեմ խաղից հետո
22.10.2020
2336 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Շախտյորին» պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացել է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանել լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Հանդիպումը տհաճ էմոցիաներ առաջացրեց: Կոպիտ սխալ գործեցինք առաջին գոլի ժամանակ, սակայն անհանգստացնում է այն , որ հետագայում վստահությունը չբավականացրեց: Միևնույն ժամանակ կա ուրախացողն  հանգամանք. տղաները կարողացան արձագանքել ու փորձեցին շտկել իրավիճակը: Կարծում եմ՝ նրանք քննադատության արժանի չեն:

Սա ֆուտբոլ է ու ճգնաժամային պահեր լինում են. անհրաժեշտ է կենտրոնանալ առաջիկա խաղի վրա»:

 Ո՞ր է իրավիճակը շտկելու լուծումը. 

«Կարծում եմ՝ կարող ենք գտնել մեր գլխավոր խնդիրն ու շտկել այն: Պարտության գլխավոր պատասխանատուն ես եմ: Ուրեմն ինչ-որ բան այն չեմ արել, քանի որ խաղը չստացվեց հենց սկզբից: Այնուամենյանիվ, չպետք է հուսալքվենք: Տրամադրված եմ դրական ու հավատում եմ թիմիս»:

Առաջիկա «Էլ Կլասիկոյի» մասին.

««Էլ Կլասիկոյի» վերաբերյալ հարցերին չեմ պատասխանելու. ամեն ինչ կտեսնեք շաբաթ օրը կայանալիք խաղի ժամանակ: Հիմա գլխավորը հանգստություն պահպանելն է: «Շախտյորից» կրած պարտությունը շատ ցավալի է մեզ համար, սակայն վաղը կմոռանանք ու ամբողջ ուժով կսկսենք պատրաստվել «Բարսելոնայի» դեմ խաղին»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին: 

Fanat, Realmadrid.am