Լուկա Յովիչը «Այնտրախտ» վերադառնալուց հետո իր առաջին հարցազրույցն է ունեցել, որի ընթացքում խոսել է Մադրիդի «Ռեալի» և իր ապագայի մասին։
«Մոտ մեկուկես տարվա ընթացքում ես շատ քիչ եմ խաղացել, ուստի ինձ ժամանակ է անհրաժեշտ խաղային ռիթմս վերականգնելու համար։ «Ռեալում» ես մարզվել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ։ Վստահ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Արդեն նկատում եմ, որ դրական առաջընթաց կա։
Անկեղծ ասած, հեռանալուց ի վեր միշտ կարոտել է «Այնտրախտը»։ Մշտապես հետևել եմ թիմին ու նրա ելույթներին։ Պատրաստ եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար». ասել է Յովիչը։
Los Merengues, Realmdrid.am