«Կաստիլյայի» հարձակվող Ուգո Դուրոն կարող է տեղափոխվել առաջին թիմ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը «Կաստիլյայի» լավագույն ռմբարկուն է և 3-րդ դիվիզիոնում անցկացրած 7 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
Իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ Լուկա Յովիչի հեռանալուց հետո ավելի հավանական է Դուրոյին հիմնական թիմ հրավիրելը, քան նոր հարձակվող գնելը:
Հատկանշական է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Խետաֆեին», սակայն պայմանագրում առկա է ամբողջական տրանսֆերը գնելու կետ:
Fanat, Realmadrid.am