Հոդվածներ

«Ոսկե գնդակը» պետք է հաղթի Վինիսիուս Ժունիորը
13.07.2024
1700 0

Маrca–ի լրագրող Խուան Իգնասիոյի կարծիքը

«Ֆուտբոլը լի է քննարկումներով, իսկ «Ոսկե գնդակի» վերաբերյալ խոսակցություններն ինչպես ամեն մրցաշրջան թեժ են։

Հենց այս պահին այնպիսի քննարկումներ են ընթանում, որի ընթացքում շատերը փորձում են մոռացության մատնել այս մրցանակի գլխավոր հավակնորդին։ Այնուամենայնիվ, երկու կարծիք լինել չի կարող՝ նախորդ մրցաշրջանում լավագույնը Վինիսիուսն էր, անգամ եթե ինչ–որ մեկի համար ծանր է դա խոստովանելը։

Մրցաշրջանի որոշիչ հատվածումը լավագույնը հենց բրազիլացին էր և դա խոստովանել է նաև Բելինգեմը՝ ասելով․ «Վինիսիուսն աշխարհում լավագույնն է, նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»։ Անգլիացին նույնպես հավակնում է մրցանակին, հենց Վինին էր թիմի առաջատարը, երբ Բելինգեմի արդյունավետությունը նվազեց հունվարին։

Ո՞վ գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգոյին՝ «Էթիհադում», ո՞վ երկու գոլ խփեց Մյունխենում, ո՞վ անկյունային վաստակեց ՉԼ–ի եզրափակիչում, որից հետո «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ, ինչպես նաև հետագայում նրա գոլի շնորհիվ կրկնապատկեց առավելությունը։

Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսի հաշվին 24 գոլ և 11 ասիստ կա գրանցված։

Մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ նա ստանա «Ոսկե գնդակը», դա պատճառաբանում են Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայից դուրս մնալուց, չնայած քառորդ եզրափակիչում նա որակազրկված էր։

Դա բավարա՞ր է պնդելու համար, որ նա լավագույն ֆուտբոլիստը չէ։ Քննարկումներն ու վերլուծությունները պետք է ավելի լուրջ լինեն, իսկ բոլոր թոփ ֆուտբոլիստներին վերլուծելուց հետո պարզ է դառնում, որ Վինին լավագույնն է։

Հենց նա պետք է արժանանա «Ոսկե գնդակին»՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դառնալու Եվրոպայի չեմպիոն։


Ամենակարդացված