Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ (14.01.2024 23:00):
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Կարծում եմ՝ պետք է անկեղծորեն խոստովանել, որ մենք փոքր-ինչ ավելի վատ մարզավիճակում ենք, քան «Ռեալ Մադրիդը», բայց վաղը եզրափակիչ է, իսկ նման խաղերում կանխատեսումները միշտ 50/50 են: Մենք շատ մոտիվացված ենք և հուզված, քանի որ եզրափակիչում Էլ Կլասիկոն միշտ լավագույն տարբերակն է ֆուտբոլիստների համար: Մենք ցանկանում ենք խաղալ այնպես, ինչպես նախորդ եզրափակիչում՝ ցուցադրելով մեր բարձր կարգն ինչպես անհատական, այնպես էլ թիմային առումով՝ գնդակով ամբողջովին վերահսկելով խաղի ընթացքը»:
«Չեմ համաձայնվի անարժան հաղթանակի, քանի որ «Բարսելոնան» ե՞րբ է անարդար կերպով հաղթել, այլ միշտ հակառակն է եղել. մենք չենք հաղթել, չնայած արժանի էինք: Մենք պահպանում ենք հավատը Կրոյֆիզմի և «Բարսելոնայի» ԴՆԹ-ի հանդեպ: Անարժան կերպով մենք հաղթում ենք 200 խաղից 1-ում»:
«Ռեալն» ավելի շատ է հանգստացել, չնայած կիսաեզրափակիչում լրացուցիչ ժամանա՞կ է խաղացել. չեմ կարծում, թե դա կարևոր է: Նրանք շատ ուժեղեր են ծախսել դերբիում: Նախորդ տարի մենք լրացուցիչ ժամանակ անցկացրինք «Բետիսի» հետ, սակայն եզրափակիչում մեր լավագույն խաղը ցուցադրեցինք իմ գլխավորությամբ»:
«Արաուխոն եզրում ընդդեմ Վինիսիուսի՞, չեմ ցանկանում հուշումներ տալ Անչելոտիին: Վաղը դուք կտեսնեք մեր մեկնարկային կազմը: Արաուխոն միշտ որակյալ խաղի երաշխիք է»:
«Ես հանգիստ եմ խաղից առաջ, անգամ ավելի շատ, քան նախորդ տարի: Իսկ Անչելոտին Սուպերգավաթում հաղթելու քաղց է զգում: «Ռեալ Մադրիդը» միշտ տիտղոսների քաղց ունի, իսկ Կառլոն պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Նա ամեն տեղ հաղթել է և քչերը նրա մասին որևէ վատ բան կասեն: Ինձ համար նա օրինակ է և ես շատ եմ հարգում նրան»:
«Բելինգե՞մը, մենք կենտրոնացած չենք մեկ ֆուտբոլիստի ուղղությամբ, քանի որ այդպես կարելի է խենթանալ. նրանք թոփ մակարդակի շատ ֆուտբոլիստներ ունեն: Բելինգեմի թեմայով ես կընդգծեի այն, թե որքան ժամանակին տեղափոխվեց թիմ և սկսել լավ ելույթները: Նա անկրկնելի ֆուտբոլիստ է»: