«Ռեալը» հետաքրքրված է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի ծառայություններով։
As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» հետևում են 23-ամյա դարպասապահի ելույթներին՝ զգուշանալով, որ Անդրեյ Լունինը կարող է հեռանալ թիմից։
«Ռեալը» որևէ հստակ գործողություն չի անի քանի դեռ «Էսպանյոլը» չի ավարտել իր ելույթները Լա Լիգայի անցումային խաղերում։ Եթե կատալոնական ակումբը վերադառնա Պրիմերա, ապա Գարսիայի հրաժարագինը կկազմի 20 մլն եվրո։
Նշվում է, որ Ժոանը բավական լավ ռեակցիա ունի և վստահ է խաղում երկրորդ հարկում ու դարպասից դուրս գալիս։
Այս մրցաշրջանում իսպանացին իր թիմի կազմում մասնակցել է 18 հանդիպման, որոնցից 10-ում նրան հաջողվել է սեփական դարպասն անառիկ պահել։
Los Merengues, Realmadrid.am