• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գերմանիայի նորընծա չեմպիոնը հետաքրքրված է Գյուլերի ծառայություններով

Հոդվածներ

Գերմանիայի նորընծա չեմպիոնը հետաքրքրված է Գյուլերի ծառայություններով
22.07.2024
973 0

«Բայերը» մի քանի անգամ կապ է հաստատել «Ռեալի» հետ՝ Արդա Գյուլերի հնարավոր վարձակալության համար։ 

OK Diario-ի փոխանցմամբ, գերմանական ակումբը երկրորդ առաջարկն է կատարել «Սերուցքայիններին»՝ թուրք ֆուտբոլիստին վարձակալելու նպատաով։ Նման առաջարկ Ալոնսոյի թիմը կատարել էր նաև ՉԼ-ի եզրափակչից հետո։

Վերջին մի քանի ամիսներին 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական այլ ակումբներ, ինչպես նաև Պրեմիեր լիգան ու Սերիա Ա-ն ներկայացնող ակումբներ։ Իտալական թիմերից «Միլանն» է փորձ կատարել վարձակալել Գյուլերին։ 

Չնայած այդ ամենին, և՛ ֆուտբոլիստը, և՛ «Ռեալի» համար ընդունելի չեն որևէ առաջարկներ։ 

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված