Էնդրիկն ընտրել է այն խաղահամարը, որով առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու Մադրիդի «Ռեալում»։ Նախորդ մրցաշրջանում այդ խաղահամարը որևէ մեկին չի պատկանել։
El Chiringuito TV-ն հայտնում է, որ բրազիլացին ընտրել է 16 համարը։ Նրա տրանսֆերի մասին դեռևս չի հայտարարվել, քանի որ ֆուտբոլիստը դեռ անչափահաս է։
Վերջին ֆուտբոլիստը, ով «Ռեալում» հանդես է եկել 16 համարի խաղաշապիկով, եղել է Ալվարո Օդրիոսոլան, ով այժմ պաշտպանում է «Ռեալ Սոսյեդադի» գույները։
Los Merengues, Realmadrid.am