«Ռեալը» շարունակում է աշխատել Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի շուրջ։
«Արքայական» ակումբի տնօրեն Սանտիագո Սոլարին բանակցություններ է վարում «Ռիվեր Փլեյթի» և ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Ըստ պայմանագրի, նրա հրաժարագինը կազմում է 45 մլն եվրո։
As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» 25 մլն եվրո են առաջարկում 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, և չի բացառվում, որ նա կմնա իր ներկայիս թիմում ևս մեկ մրցաշրջան։ Անձամբ ֆուտբոլիստը, «Ռիվեր Փլեյթից» հեռանալու պարագայում, ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
«Ռիվերի» հիմնական թիմի կազմում Ֆրանկոն մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am