Երեկ Անգլիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Նիդերլանդների ընտրանու նկատմամբ։
Խաղից հետո Ջուդ Բելինգեմը կիսվել է իր տպավորություններով․
«Նախորդ անգամ մենք ասեցինք, որ ապրում ենք հանուն նոր մարտահրավերների։ Եվս մեկ գոլ խաղավերջում, բայց ավելի լավ կլիներ, որ խաղի մեկնարկում գոլ խփեինք ու ավելի հանգիստ լինեինք։ Չեմ կարծում, որ նրանց գոլի ժամանակ մենք վատ էինք խաղում։ Դա ուղղակի հիանալի հարված էր։
Ես հպարտ եմ տղաներով՝ նրանց արձագանքով, վերաբերմունքով և մտածելակերպով։ Այդ որակները հնարավոր չէ ձեռք բերել մարզումների ժամանակ։ Դա ձեռք է բերվում մեկը մյուսով և փորձի շնորհիվ։
Մնացել է ընդամենը մեկ հանդիպում։ Բարդ մրցաշրջան էր, և մենք բոլորս հոգնած ենք, բայց պետք է ևս մեկ քայլ անել՝ հանուն մեր երկրի ու պատմության». նշել է Բելինգեմը։
Los Merengues, Realmadrid.am