Հոդվածներ

Լուկա Մոդրիչը դարձել է «Սուոնսիի» համասեփականատեր
14.04.2025
709 0

Լուկա Մոդրիչը դարձել է «Սուոնսիի» համասեփականատեր։

«Սուոնսին» հայտարարել է, որ 39-ամյա ֆուտբոլիստը դարձել է ակումբի ներդրող ու համասեփականատեր։

«Սա հիանալի հնարավորություն է։ «Սուոնսին» ուժեղ ինքնություն ունի, երկրպագուների  աներևակայելի բազա և ձգտում՝ հանդես գալու ամենաբարձր մակարդակում։ 

Հավատում եմ, որ կարող եմ կիսվել ակումբի հետ իմ ունեցած փորձոով ամենաբարձր մակարդակում։ Իմ նպատակն է աջակցել թիմի աճին և օգնել կառուցել հիանալի ապագա». նշել է խորվաթ ֆուտբոլիստը։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Սուոնսին» 12-րդն է Չեմպիոնշիփում։ Ուելսը ներկայացնող ակումբը անցկացրած 42 խաղերում վաստակել է 54 միավոր։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված