Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Կիլիան Մբապեի շնորհանդես
10.07.2024
3665 0

«Ռեալ Մադրիդ ՖԱ»-ն տեղեկացնում է, որ հաջորդ երեքշաբթի՝ հուլիսի 16-ին, ժամը 12:00-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի կունենա մեր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի շնորհանդեսը։

Նախքան այդ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կընդունի Կիլիան Մբապեին «Ռեալ Մադրիդ Սիթիում»՝ ստորագրման պաշտոնական արարողության համար, որը ֆուտբոլիստին կկապի ակումբի հետ առաջիկա հինգ մրցաշրջաններում։

Շնորհանդեսից հետո Կիլիան Մբապեն կշփվի ԶԼՄ-ների հետ «Սանտիագո Բեռնաբեուի» մամուլի սրահում։


Ամենակարդացված