Հոդվածներ

Վինիսիուս. «Հուսով եմ՝ ժամանակը եկել է»
06.06.2024
1664 0

Վինիսիուս Ջունիորը խոսել է այն մրցաշարի մասին, որը նրան դեռ չի հաջողվել հաղթել։

«Ես դեռ չեմ եղել Կոպա Ամերիկայի հաղթող, և որևէ տիտղոս չեմ նվաճել հավաքականի կազմում։ Հուսով եմ, որ հիմա կկարողանանք դա անել։ Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի կարողանանք հասնել այդ արդյունքին». նշել է բրազիլացին։ 

Չնայած այն հանգամանքին, որ Վինին Բրազիլիայի ընտրանու կազմում հանդես է գալիս 2019 թվականից, նրան դեռ իսկապես չի հաջողվել որևէ տիտղոս նվաճել հավաքականի կազմում։  

Եթե Բրազիլիային հաջողվի այս ամռանը նվաճել Կոպա Ամերիկայի գավաթը, ապա Վինիի՝ ոսկե գնդակը ստանալու շանսերն էլ ավելի կմեծանան։ 

23-ամյա ֆուտբոլիսն ավարտված մրցաշրջանում «Ռեալի» կազմում դարձել է 23 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված