Թոնի Կրոսը հրաժեշտի նամակ է գրել Գերմանիայի հավաքականի երկրպագուներին, որտեղ նաև նշել է, թե ինչպես է կայացրել հավաքական վերադառնալու որոշումը։
«2023 թվականի սեպտեմբերի 29-ին իմ հեռախոսը զանգեց։ Զանգ Յուլիան Նագելսմանից և խնդրանք վերադառնալ հավաքական։ Առաջին միտքը, որ գլխումս եկավ. «Ես հիմար չեմ»։ Առաջին միտքը, որ սիրտս թելադրեց. «Գրողը տանի, այո՛»։ Եվ ինչպես բոլորս գիտենք, որոշումը կայացնում է սիրտը։
Թեպետ Իսպանիայից կրած պարտությունից հետո դատարկություն էի զգում, բայց և ուրախ եմ, որ կայացրել եմ հավաքական վերադառնալու որոշումը։
Ես միշտ թիմում տեսել եմ ավելին, քանի նրանք ցույց են տվել վերջին տարիներին։ Բայց ես չէի սպասում, որ այսքան կարճ ժամանակում հնարավոր է տիտղոս նվաճելու ռեալ հնարավորություն ստանալ և լինել լավագույնների կողքին։ Ես հպարտ եմ նրանով, ինչին հասել է այս թիմը». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am