• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման իր 290-րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում՝ հավասարվելով ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուին

Հոդվածներ

Բենզեման իր 290-րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում՝ հավասարվելով ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուին
20.10.2021
3424 0

ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 0-5 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Շախտյորի» նկատմամբ։ 

«Սերուցքայինների» կազմում 5-րդ գոլը խփեց Կարիմ Բենզեման։ Այդ գոլը ֆրանսիացու համար 290-րդն էր «Ռեալի» կազմում։ 

Ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Բենզեման հավասարվեց Սանտիլիանային և կիսում է նրա հետ 4-րդ հորիզոնականը։

Բենզեմային գերազանցում են միայն Դի Ստեֆանոն  (308), Ռաուլը (323) և Ռոնալդուն (450)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված