Հոդվածներ

Ռամոսը «Ատլետիկի» դեմ խաղացել է՝ ցավեր ունենալով ծնկի հատվածում
15.01.2021
1687 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկի» դեմ խաղին մասնակցել է՝ ցավեր ունենալով ձախ ծնկի շրջանում:

Նախավարժանքի ընթացքում իսպանացին չի կարողացել խաղադաշտ դուրս գալ, սակայն խորհրդակցելով թիմի բժիկների հետ՝ որոշել է ցավազրկողների ազդեցությամբ խաղալ:

Ամենայն հավանականությամբ, Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի գավաթի շրջանակում կայանալիք՝ «Ալկոյանոյի» հետ հանդիպումը:

Հույս կա, որ նա կկարողանա մասնակցել Լա լիգայի հերթական տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղին, որը կայանալու է հունվարի 23-ին:

Fanat, Realmadrid.am