Ամստերդամի «Այաքսը» Դանի Սեբլայոսի տրանսֆերն իրականացնելու վերջին փուլում է գտնվում։ Ինսայդեր Մատեո Մորետոյի տեղեկություններով, 29-ամյա կիսապաշտպանը այս ամռանը կարող է համալրել հոլանդական ակումբի շարքերը։
Սեբալյոսը մտադիր է փոխել ակումբային գրանցումը ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար, քանի որ «Ռեալի» մարզչական անձնակազմը գերադասում է ավելի շատ օգտագործել երիտասարդ ֆուտբոլիստներին։
«Այաքսը» 6 մլն եվրո է առաջարկում «Սերուցքայիններին» իսպանացու տրանսֆերի համար, սակայն «Ռեալը» դեռևս չի տվել իր համաձայնությունը։
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 23 հանդիպման, որոնցում չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 8 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն