Հոդվածներ

Զիդանը ներկա կգտնվի Մբապեի շնորհանդեսին
16.06.2024
1868 0

Զինեդին Զիդանը ներկա կգտնվի Կիլիան Մբապեի շնորհանդեսին։ 

2009 թվականին Ռոնալդուի շնորհանդեսին ներկա էին գտնվել շուրջ 85000 երկրպագուներ։ 

«Ռեալում» կարծում են, որ Մբապեի շնորհանդեսն ամենահնչեղը կլինի ակումբի պատմության մեջ և կգերազանցի Ռոնալդուի շնորհանդեիսն։ 

«Արքայական» ակումբը լուրջ արարողություն է նախատեսում կազմակերպել և արդեն նշանակվել է շնորհանդեսի օրը։ Այն տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ԵՎՐՈ-ի ավարտից երկու օր անց։ 

Այդ օրը նշանակելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ Զինեդին Զիդանը կկարողանա ժամանել Իսպանիա և ներկա գտնվել շնորհանդեսին։ 

Զիդանը կուղեկցի իր հայրենակցին դեպի «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկ։ 2009-ին Ռոնալդուին նման կերպ ուղեկցել էին Ալֆրեդո դի Ստեֆանոն և Էյսեբիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված