• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լունին․ «Այդքան էլ հաճելի չէր իմանալը, որ «Բորուսիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում լինելու է Կուրտուան»

Հոդվածներ

Լունին․ «Այդքան էլ հաճելի չէր իմանալը, որ «Բորուսիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում լինելու է Կուրտուան»
06.06.2024
4758 0

«Սերուցքայինների» դարպասապահի հարցազրույցը

«Ինչու չէի մարզվում «Ռեալի» հետ ՉԼ–ի եզրափակիչից մեկ շաբաթ առա՞ջ, ակումբում բուժզննում անցկացրին և ասացին, որ վիրուս կա։ Ես չգիտեմ, թե դա ինչ է, սակայն ինձ ասացին, որ փոքր–ինչ վարակված եմ և չեմ կարող մարզվել թիմի հետ։

«Իհարկե, այդքան էլ հաճելի չէր իմանալը, որ «Բորուսիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում լինելու է Կուրտուան, սակայն ես փորձում էի այդ մասին շատ չմտածել, քանի որ ինչքան շատ ես մտածում, այդքան շատ ես հուսալքվում։ Ընտանիքս ինձ օգնեց այդ հարցում։

Երբ ՉԼ–ի եզրափակիչ սուլիչը հնչեց, բոլորս երջանիկ էինք։ Իհարկե, ես ցանկանում էի խաղալ, սակայն ամենակարևորն այն էր, որ կոլեկտիվի հետ էի և տոնում էի նվաճած տիտղոսը։

Անկասկած, այս տիտղոսի արժեքն ինձ համար ավելին է, քան առաջինի դեպքում։ Ես միշտ ասել եմ, որ ավելի լավ է հաղթել խաղադաշտում, քան պահեստայինների նստարանին»։