Հոդվածներ

Ռոնալդուի հերթական ռեկորդը (լուսանկար)
06.06.2024
1261 0

«Իմ հերթն է տեսնելու, թե ինչպես ես փայլուն «Բեռնաբեուում»,– գրել էր Կրիշտիանու Ռոնալդուն՝ Կիլիան Մբապեի «Ռեալ Մադրիդ» տեղափոխության գրառման մեկնաբանություններում։

Հենց այսպիսի տեսք ունի Ռոնալդուի հերթական ռեկորդը՝ ամենաշատ լայք հավաքած մեկնաբանություն ինստագրամի պատմության մեջ (ավելի քան 4․6 միլիոն և շարունակում է աճել):

Ու՞մ ռեկորդն է գերազանցել Կրիշտիանուն

Նա գերազանցել է սովորական օգտատիրոջ՝ fiven9nekid–ի ռեկորդը, որը նախորդ տարի մեկնաբանել էր reed_harrington23–ի գրառումը։

«Երբ ես հավաքեմ 200 հազար ինձ բաժանորդագրված օգտատեր, ապա կանեմ այն, ինչ գրված է այս տեսանյութի վերևի մեկնաբանությունում և կհրապարակեմ այն»,– գրել էր reed_harrington23–ը։

fiven9nekid–ի մեկնաբանությունը հավաքել էր ավելի քան 3․7 միլիոն լայք, որի ռեկորդը գերազանցվեց Ռոնալդուի կողմից։



Ամենակարդացված