• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս Ժունիորը՝ ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Հոդվածներ

Վինիսիուս Ժունիորը՝ ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)
03.06.2024
1471 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունոիրը Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է:

Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բրազիլացին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ՝ դառնալով 6 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Հիցենենք, որ «Արքայական ակումբը» մրցաշարի եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել էր «Բորուսիա Դորտմունդին» ու 15-րդ անգամ նվաճել գավաթը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված