Հայտնի դարձավ Մադրիդի «Ռեալի» մրցակիցը ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/4 եզրափակչում։
«Սերուցքայինները» կմրցեն Թոմաս Տուխելի «Չելսիի» հետ։ Անգլիական ակումբը ՉԼ-ի գործող չեմպիոնն է։
Ներկայացնում ենք բոլոր զույգերը։
«Չելսի» - «Ռեալ Մադրիդ»
«Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո Մադրիդ»
«Վիլյառեալ» - «Բավարիա»
«Բենֆիկա» - «Լիվերպուլ»
Կիսաեզրափակչում «Չելսի» - «Ռեալ» զույգի հաղթողը կմրցի «Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո Մադրիդ» զույգի հաղթողի հետ, իսկ «Վիլյառեալ» - «Բավարիա» զույգի հաղթողը՝ «Բենֆիկա» - «Լիվերպուլ» զույգի հաղթողի հետ։
Los Merengues, Realmadrid.am