Հոդվածներ

Marca. Լունինը փոխել է որոշումը
03.06.2024
3619 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի հաղորդմամբ՝ Լունինն արդեն կասկածում է կարիերան «Արքայական ակումբում» շարունակելու նպատակահարմարության հարցում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Տիբո Կուրտուան վնասվածք էր ստացել, ու «Ռեալի» դարպասը պաշտպանեց ուկրաինացին՝ մի շարք խաղերում ցուցադրելով տպավորիչ սեյվեր:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ Լունինը հարբուխ ուներ ու չէր կարող մասնակցել Դորտմունդի «Բորուսիայի« դեմ խաղին: Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում մադրիդյան գրանդի դարպասը պաշտպանեց Տիբո Կուրտուան՝ անցկացնելով չոր հանդիպում (2-0):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված