• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմն անդրադարձել է իր խաղամակարդակի անկման մասին շահարկումներին

Հոդվածներ

Բելինգեմն անդրադարձել է իր խաղամակարդակի անկման մասին շահարկումներին
16.04.2024
2268 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդի Բելինգեմը «Սիթիի» հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է, որ իրեն միևնույն է՝ քննադատներն ինչ են մտածում իր խաղի մասին, սակայն խոստովանել է, որ վնասվածքն ազդել է խաղային ռիթմի վրա:

«Իմ խաղամակարդակն անկու՞մ է ապրել...Մրցաշրջանն սկսեցի շատ լավ, իսկ հետո եղավ վնասվածքը: Դա ազդեց խաղային ռիթմի վրա: Իսկ հիմա պետք է շատ աշխատեմ, որ օգնեմ խաղընկերներիս: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում քննադատությունը»,- անգլիացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2024 թվականին Բելինգեմն ընդամենը 3 գոլ է խփել «Արքայական ակումբի» կազմում, սակայն 20 գոլով «Սերուցքայինների»՝ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:

Հավելենք, որ ՉԼ-ի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով: Պատախասն խաղը կմեկնարկի ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am