«Ռեալի» գլխավոր նպատակը Մբապեն է, սակայն նրանք չեն պատրաստվում հրաժարվել Հալանդից։
Ակումբի որոշ ներկայացուցիչներ անհանգստացած են սկանդինավցու ստացած հաճախակի վնասվածքներով, բայց «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է թիմ հրավիրել և Մբապեին և Հալանդին։ Մադրիդցիները բավարար միջոցներ ունեն՝ երկու սուպերաստղերին էլ թիմ հրավիրելու համար։