«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և սպորտային տնօրեն Պրեդրագ Միյատովիչը Cadena Ser-ի հետ զրույցի ընթացքում շնորհավորել է Ասենսիոյին՝ «Լեյպցիգի» դեմ խաղում գրանցած հաջողության համար և մեկնաբանել երկրպագուների սուլոցները։
«Ասենսիոն փայլուն գոլ խփեց։ Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ նա իր տեղը չէր գտնում ստեղծված իրավիճակում։ Մարկոն կարող է թիմին շատ բան տալ այս մրցաշրջանում։
Երկրպագուները միշտ էլ սուլում են ֆուտբոլիստներին, բայց նրանք թիմի կողքին են ամենաբարդ պահերին։ Աշխարհում քիչ են նման երկրպագուները։ Ասենսիոյի բախտը բերել է Անչելոտիի հարցում։ Ցանկացած այլ մարզիչ «Մալյորկայի» դեմ խաղի ընթացքում տեղի ունեցածից հետո նրան խաղադաշտ դուրս չէր բերի». նշել է Միյատովիչը։
Los Merengues, Realmadrid.am