«Ռեալի» կիսապաշտպանի հարցազրույցը
«Ինձ վերջին հանդիպումն է սպասվում «Ռեալ Մադրիդու՞մ», հիմա իմ մասին ամենաքիչն եմ մտածում, քանի որ մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է և մենք ցանկանում ենք այն լավ նոտայի վրա ավարտել։
Ես երբեք չեմ մոռանա իմ հրաժեշտի արարողության զգացողությունները։ Դա շատ յուրահատուկ պահ էր ինձ համար։ Կկարոտեմ խաղը»։
«Ինչու վերադարձա հավաքակա՞ն, զգացողություն կար, որ ես պետք եմ թիմին։ Նագելսմանը զանգահարեց ինձ և առաջարկեց այդ տարվակը, իսկ ես ինձ լավ եմ զգում ֆիզիկապես»։
«Մոդրիչը ցանկանում է շարունակել կարիերա՞ն, մեր պատմությունները տարբեր են և Լուկան մինչև հիմա սիրում է ֆուտբոլ խաղալը։ Ես միշտ ցանկացել եմ կարիերան ավարտել այն պահին, երբ լավ եմ ինձ զգում և կարող եմ ֆուտբոլից հեռանալ առանց որևէ ֆիզիկական խնդիրների»։
«Ոսկե գնդա՞կը», երբեք չեմ մտածել անհատական մրցանակների մասին, ես նախընտրում եմ թիմային տիտղոսները»։
«Մոդրիչ – Կազեմիրո – Կրոս, թե Խավի – Բուսկետս – Ինիեստա՞, ես միշտ կընտրեմ մեր եռյակը, սակայն «Բարսելոնայինը» նույնպես հրաշալի էր»։
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ