Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը երկարաձգեց պայմանագիրը, քանի որ կարծում է՝ կշարունակի հանդես գալ բարձր մակարդակով:
Marca-ի հաղորդմամբ՝ գերմանացու նպատակն է կարիերան ավարտել բարձր մակարդակում ու երբ զգա, որ այլևս չի կարողանում պահպանել մարզավիճակը, հրաժեշտ կտա ֆուտբոլին:
33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» գույները պաշտպանում է 2014 թվականից ու 417 խաղում խփել է 27 գոլ, կատարել 89 ասիստ:
Fanat, Realmadrid.am