«Ռեալը» չի ծրագրում այս ամռանը իրականացնել Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը։
COPE-ի փոխանցմամբ, «Սերուցքայինների» հետաքրքրվածությունը կանադացի ֆուտբոլիստի նկատմամբ նվազել է։ Նրա տեղափոխությունը ավելի հավանական է հաջորդ տարի ազատ գործակալի կարգավիճակով։
Բացի այդ, «Ռեալը» չի պատրաստվում այս ամռանը ձեռք բերել «Լիլի» պաշտպան Լենի Յորոյին, քանի որ վերջինիս ակումբի պահանջներն անընդունելի են։
Նշվում է, որ Նաչո Ֆերնանդեսի բացը կարող է լրացնել Ռաֆա Մարինը։
Բացի այդ, «Ռեալը» կարող է թիմ վերադարձնել Միգել Գուտիերեսին, ով այս մրցաշրջանն անցկացնում է «Ժիրոնայի» կազմում։
Los Merengues, Realmadrid.am