«Ռեալi» սկսել է հետաքրքրվել «Այաքսի» նոր աստղ Ռայան Գրավենբերխի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, մադրիդցիներն արդեն կապ են հաստատել 19-ամյա ֆուտբոլիստի գործակալ հանրահայտ Մինո Ռայոլայի հետ:
Նախորդ մրցաշրջանից սկսած Գրավենբերխը էրիկ տեն Հաագի թիմի անփոխարինելի ֆուտբոլիստներից է:
Այս մրցաշրջանում հոլանդացին մասնակցել է Չեմպիոնների լիգայի՝ ամստերդամյան թիմի բոլոր խաղերին:
Նշվում է, որ կիսապաշտպանին մտադիր են հրավիրել նաև եվրոպական այլ թոփ ակումբներ:
Fanat, Realmadrid.am