Ուրուգվայցի կիսապաշտպանի հարցազրույցը
«Կրոսի կարիերան ավարտելը ցավալի էր ինձ համար, քանի որ սպասում էի՝ դեռ մի քանի տարի կխաղա։ Նա ֆուտբոլից հեռանում է պիկի վրա և ցույց է տալիս, թե որքան լավ ֆուտբոլիստ է։ Քչերն են որոշում կարիերան ավարտել փառքի նման պահին»։
«Թոնիի հետ խաղալը երազանքների իրականացում էր։ Իհարկե, ես կցանկանամ ժառանգել 8 համարը հաջորդ մրցաշրջանից։ Մենք այդ մասին խոսել ենք Թոնիի հետ, նա անձամբ է դա ցանկանում։ Ես գնահատում եմ, որ նա իր որոշման մասին հայտնեց անձնական զրույցի ընթացքում, այլ ոչ թե մամուլի միջոցով»։
«Ոսկե գնդակը» Վինիսիուսին թե Բելինգեմի՞ն, ես կկիսեի այդ մրցանակը, քանի որ նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են։ Ռյուդիգերը խելագար է, սակայն բավականին բարի է, լավ տղա է և փայլուն թիմակից։ Ռոնալդու՞ն, իհարկե ես նրա թիմակիցն եմ։ Նա ոչ միայն «Ռեալի», այլ նաև ամբողջ ֆուտբոլի լեգենդն է»։
«Եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգան, ես կրկին մազերս սպիտակ կներկեմ»։
«Ուրուգվայում իմ սիրելի թիմակիցը Արաուխոն է, թեկուզ նա հանդես է գալիս «Բարսելոնայում» (ծիծաղում է): Այնուամենայնիվ, ես հրաշալի շփվում եմ նաև Նունյեսի և այլոց հետ»։
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ