Հոդվածներ

«Ռեալի» պաշտպանության դերը՝ տիտղոսների նվաճման գործում
15.05.2024
1284 0

Այս մրցաշրջանում «Ռեալի» պաշտպանության գծի ֆուտբոլիստները հիանալի են գլուխ հանում ոչ միայն իրենց ուղիղ պարտականություններից, այլ նաև հարձակողական գործողություններով են աչքի ընկնում։ Մրցաշրջանի առանցքային պահերին՝ ինչպիսիք են Իսպանիայի սուպերգավաթը, «Մանչեսթեր Սիթիի» դեմ դիմակայությունը կամ «Էլ Կլասկոն», և անգամ «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչը՝ նրանք որոշիչ դեր խաղացին խփած գոլերով։

Իր առաջին լուրջ հարվածը մրցակցի դարպասին «Ռեալի» պաշտպանությունը հասցրեց հունվարի սկզբին՝ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում։ «Ատլետիկոն» հաշվի մեջ առաջ էր անցել, սակայն Ռյուդիգերն ու Մենդին շրջեցին խաղի ընթացքը, հետո «հնդկացիները» կրկին կարողացան հաշվի մեջ առաջ անցնել, սակայն 85–րդ րոպեին աչքի ընկավ Կարվախալը՝ հանդիպումը տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ։ Բացի այդ, խաղում Դանին երկու գոլային փոխանցում կատարեց՝ Մենդիին և Խոսելուին։ Այդ հանդիպումը հաստատեց «սերուցքայինների» պաշտպանների ուժը։

Եվս մեկ անսովոր դեպք կատարվեց «Սիթիի» դեմ 11–մետրանոցների ժամանակ, որը ապահովեց «սերուցքայինների» տեղը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Կառլո Անչելոտին փոխարինումներ էր կատարել, որից հեետո միայն Մոդրիչն էր մնացել որպես 11–մետրանոցներ «պաշտոնապես» իրացնող։

Խորվաթը չիրացրեց այդ հարվածը և երկրորդ գնդակին մոտեցավ Բելինգեմը՝ ավելի տրամաբանական որոշում, քան հաջորդող երեքը․ Լուկաս Վասկեսը, որը հաջող իրացրեց, ինչպես 2016–ի եզրափակիչում, Նաչոն, որը ամբողջ կարիերայի ընթացքում մեկ 11–մետրանոց է իրացրել, և Ռյուդիգերը, որը իրացրեց որոշիչ հարվածը։ Ավելի վաղ նա «Ռեալի» միակ գոլն էր խփել «Մալյորկայի» դարպասը՝ Լա լիգայի 19–րդ տուրում։

«Էլ Կլասիկոյում» փայլեց այլ պաշտպան, որը հոգով հարձակվող է և գրեթե միայնակ «Ռեալին» հաղթանակ պարգևեց Լա լիգայի 36–րդ տուրում։ Խոսքը, բնականաբար, Լուկաս Վասկեսի մասին է, որը հիշել էր եզրային հարձակվող ժամանակները, 11–մետրանոց վաստակեց, ինչի շնորհիվ հաշիվը դարձավ 1–1, այնուհետև հաշիվը դարձրեց 2–2՝ միանալով հարձակման աջ եզրի գրոհին։

Ոչ–ոքին լավ արդյունք կլիներ «Ռեալի» համար, սակայն Վասկեսը այլ ծրագրեր ուներ՝ փոխանցում տուգանային հրապարակ և Բելինգեմը լրացուցիչ ժամանակում խփեց հաղթական գոլը։

ՉԼ–ի կիսաեզրափակիչի առաջին խաղում «սերուցքայինների» պաշտպանները կենտրոնացած էին միայն պաշտպանական գործառույթներ իրականացնելու վրա, սակայն պատասխան խաղում հենց նրանք որոշիչ դեր խաղացինք մրցակցի տուգանային հրապարակում։ Լրացուցիչ ժամանակում Նաչոն խլեց գնդակը 11–մետրանոցի շրջանում և գնդակը փոխանցեց Ռյուդիգերին, որը գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր դարպասաձողի ուղղությամբ, որտեղ հերթապահում էր Խոսելուն։

Անգամ այն ֆուտբոլիստները, որոնք շատ խաղաժամանակ չէին ստացել այս մրցաշրջանում՝ օրինակ Ֆրան Գարսիան, շանս ստացան իրենց ներդրումն ունենալու վերջին խաղերում։